Գիտնականներն առաջադրել են Լուսնի առաջացման նոր թեորիա: Այս մասին քննարկումները վաղուց են ընթանում, որոնց հետևանքով առաջադրվում են տարբեր տեսակետներ:
Այսօրվա դրությամբ, ամենահավանականը համարվում է բախման թեորիան, որի համաձայնʽ Երկիրը բախվել է երկնային մեկ այլ մարմնի, իսկ դուրս նետված նյութերի միախառնման արդյունքում առաջացել է Լուսինը:
Սակայն մինչ օրս հայտնի չէին ոչ այդ մարմնի չափերը և ոչ էլ այն արագությունը, որով նա շարժվել է բախման ժամանակ:
Մինչ օրս համարում են, որ Երկրի հետ բախվել է Մարսի մեծություն ունեցող երկնային մի մարմին, որը տիեզերքում հարաբերականորեն դանդաղ արագությամբ է շարժվել:
Նման բախումը կտրուկ բարձրացրել է երկու մարմինների ջերմաստիճանը: Այդյունքում, այդ օբյեկտի զգալի մասի և Երկրի մի հատվածի անջատումից ձևավորվել է Լուսինը:
Դրանից հետևում է, որ Լուսնի քիմիական բաղադրությունը պետք է լինի Երկրի և Թեյիի նյութերի խառնուրդը:
Սակայն Լուսնի վրա, ի տարբերությւոն Երկրի, երկաթի պակաս է զգացվում: Դրա հետ մեկտեղ, թթվածնի իզոտոպերը Երկրի և Լուսնի վրա գրեթե նույնն են:
Գիտնականները գտնում են, որ այս ամենը վկայում է , որ Լուսինը Երկրի մի մասն է եղել:
Անդերս Ռեյֆերը և նրա գործընկերները ստեղծել են տեղի ունեցածի համակարգչային տարբերակը և պարզել, որ Երկրի հետ բախված մարմինը ավելի մեծ չափերի է եղել և շատ դանդաղ է շարժվել: Հարվածը եղել է անկյունային:
Նման հարվածի դեպքում տիեզերք արտանետված նյութերի մեծ մասը պետք է պատկանեին Երկրին:
Այս թեորիայի հաստատման համար անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել լուսնային հողը:









































