Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերն անդրադարձել են սիրիական վերջին զարգացումներին՝ մտահոգություն հայտնելով այդ երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն շեշտը դրել է Հալեպի իրադարձությունների վրա՝ վկայելով, որ օրեցօր աճում են Ասադի ռեժիմի կողմից բռնությունները: Դավութօղլուն Պան Գի Մունին հայտնել է, որ Սիրիայում ընթացող իրադարձությունները մեծ վտանգ են ներկայացնում ողջ տարածաշրջանի համար:
Դավութօղլուն ու Պան Գի Մունը քննարկել են այն հնարավոր քայլերը, որոնք հնարավորություն կտան գործարկել ՄԱԿ-ի բոլոր մեխանիզմները:










































