Պակիստանի իշխանությունները հաղորդում են, որ Աֆղանստանի սահմանի մոտ ամերիկյան անօդաչու սարքերի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, հաղորդում է BBC-ն:
Նրանց խոսքերով՝ 6 հրթիռ, որոնք արձակվել են ինքնաթիռից, ընկել են Հյուսիսային Վազիրիստանի գյուղերի վրա: Նման հարձակումները դարձել են ԱՄՆ-ի և Պակիստանի միջև լարվածության աղբյուր:
ԱՄՆ-ում Պակիստանի դեսպան Շերրի Ռեխմանի խոսքերով՝ նման հարձակումները հանգեցնում են գրոհայինների աճին:









































