Իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում նշել է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն կհամալրի իր կազմը նոր ֆուտբոլիստներով:
«Անշու՛շտ, մենք պետք է հզորացնենք թիմը, քանի որ առաջիկա մրցաշրջանն ավելի բարդ է լինելու, քան նախորդը: Վստահ եմ, որ 2 շաբաթ հետո նորեկների հարցում որոշակի պարզություն կմտցվի:
Մենք բանակցություններ ենք վարում որոշ ֆուտբոլիստների հետ: Սակայն տրանսֆերային շուկան բարդ է: Մեզ ավելի շատ ժամանակ է հարկավոր: Հաստատ չեմ կարող ասել, թե որքան խաղացողներ են մեզ անհրաժեշտ, բայց 10 ֆուտբոլիստների իրավունքներ մենք չենք գնելու: Դա արդեն հաստատ է»,- նշել է իտալացին:









































