Սերբիայի ներքին քաղաքականությունը նշանակալի փոփոխությունների չի ենթարկվի, հայտարարել է երկրի նոր արտգործնախարար Իվան Մրկիչը` «Տանյուգ» գործակալությանը տված հարցազրույցում:
Նախարարի խոսքով` Սերբիայի ներքին քաղաքականության հիմքը տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումն է, իսկ առաջնային նպատակը` Եվրամիությանն անդամագրվելը:
«Մեր ներքին քաղաքականության էությունը բոլորին է հայտնի: Մեր այժմյան նպատակները ոչնչով չեն տարբերվում նախորդ շրջանի նպատակներից: Մենք կշարունակենք մեր ճանապարհը դեպի լիիրավ անդամագրություն Եվրամիությանը»,- ասել է Մրկիչը:
Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին` Մրկիչը դրանք անվանել է «բացարձակ լավ»:
Նա նշել է, որ Սերբիան նաև կուզենար զարգացնել և խորացնել ԱՄՆ-ի հետ կապը: