Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող ՍԴՀԿ վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանը մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ ներկոալիցիոն հակասությունների թիկունքում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը:
«Նա մտավախություն ունի, որ իշխանությունը լուռումունջ կհանձնվի, և իրենք առաջիկայում ստիպված պատասխան կտան իրենց արածների համար: Դրա համար էլ քայլեր է փորձում ձեռնարկել»,- ասաց Եղիազարյանը:
Իսկ թե ինչու է ուշանում կոալիցիոն հայտարարությունը, Եղիազարյանը նշեց. «Դա իրենց ներքին խոհանոցն է: Բայց ապրում ենք հետաքրքիր ժամանակներում. սպասենք լուրջ փոփոխությունների»: