Սիրիայի իշխանություններն ազատ են արձակել Չեխիայի քաղաքացի Սանդրա Բիտարովին, որին ձերբակալել էին հունիսի վեջին սիրիական ընդդիմությանն օգնելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Radio Praha-ն:
Հաղորդվում է, որ հիմա չեխուհին Սիրիայում Չեխիայի դեսպանատանն է: Նրա առողջական վիճակը ոչ մի անհանգստություն չի առաջացնում: Բիտարովի ընտանիքի անդամները հայտարարում են, որ նա քաղաքականությամբ չի հետաքրքրվում:
Ըստ չեխական լրատավամիջոցների` Բիտարովը անընդհատ ապրում է Սիրիայում և աշխատում է Դամասկոսի գովազդային գործակալությունում: Ձերբակալվածի հայրը Սիրիայի քաղաքացի է և որոշ տվյալների համաձայն՝ չափավոր ընդդիմադիր ակտիվիստ է, որը քննադատում է սիրիական ռեժիմը:







































