Միայն ոստիկանության միջամտության շնորհիվ է կանխվել Բահրեյնի արքայազն և այդ արաբական երկրի թագավորի ազգական Համադ բեն Իս ալ- Խալիֆայի և մարդատար ինքնաթիռի անձնակազմի միջև ընդհարումը, կիրակի հայտնել է բրիտանական Sun թերթը:
Բահրեյնի միապետի հարազատը British Airways ավիաընկերության BA125 օդանավում է եղել: Հաղորդվում է, որ նա սաստիկ հարբած է եղել: Նա բղավելով դժգոհել է սպասարկումից, փորձել է ներխուժել օդաչուների խցիկ` որպեսզի բացատրի` ինչպես կազմակերպել անձնակազմի աշխատանքը:
Օրինախախտին հանգստացրել են ոստիկանները: Արդյունքում` նրան ձերբակալել են ու տարել լոնդոնյան օդանավակայանի ոստիկանական բաժանմունք:
Այնտեղ վերցրել են արքայազնի մատնահետքերը, ԴՆԹ-ի նմուշը և նկարել են՝ արխիվի համար:









































