Խերսոն-Խարկով գնացքի ուղևորներին «Վիսոկոպոլյե» կայարանում տարհանել են վագոններից մեկի ականապատված լինելու մասին հաղորդում ստանալուց հետո:
Корреспондент.net-ը գրում է, որ ուղևորների խոսքերով` իրենց խնդրել են դուրս գալ վերջին վագոնից, հետո այն ստուգել է օրինապահ մարմնի ներկայացուցիչը:
«Ինտերֆաքսի» հաղորդմամբ` ոստիկանությունը պարզել է ահազանգողի ինքնությունը: Դրա հեղինակը գնացքի ուղևորներից մեկն է եղել:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին անհայտ անձը ահազանգ էր կատարել Սիմֆերոպոլ-Կիև գնացքի ականապատ լինելու մասին: Տղամարդու ահազանգը կեղծ է եղել: Հարուցվել է քրեական գործ:








































