Վրաց սահմանապահները ձերբակալել են թուրքական «ISIK-3» նավը Աբխազիայի ջրային տարածք ապօրինի մուտք գործելու համար:
Ինչպես հաղորդում են Վրաստանի սահմանապահ ոստիկանությունում` այդ կերպ թուրքական նավի անձնակազմի կողմից խախտվել է օկուպացված տարածքների վերաբերյալ Վրաստանի օրենքը:
Նավի հրամանատարին մեղադրանք է ներկայացվելու և նրան սպառնում է 2-5 տարվա կալանք: Հատուկ դեպքերում նման հանցագործությունների համար նախատեսվում է նաև տուգանք, որի չափը որոշում է դատարանը:
Ներկա դրությամբ ձերբակալված թուրքական նավը գտնվում է Փոթիի տուգանային կանգառում:











































