Երեկ «Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ երկարատև ու ծանր հիվանդությունից հետո վախճանվել է նոր սերնդի շնորհալի ներկայացուցիչներից մեկը՝ դերասանուհի Անի Սարգսյանը: 42-ամյա դերասանուհին մոտ մեկ տարի տառապել է սարկոմա հիվանդությամբ: Անի Սարգսյանն ամուսնացած չէր, ապրում էր մոր հետ:
Դերասանուհին մինչև վերջերս նկարահանվում էր «Եզրագծից այն կողմ» հեռուստասերիալում`Ինայի դերում:
Անին գեղարվեստաթատերական ինստիտուտի՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի արվեստանոցն ավարտելուց հետո իր ճակատագիրը կապել էր Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի հետ:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դերասանուհին մեկ տասնյակից ավել դերեր է խաղացել:Թատրոնում հիշատակության են արժանի նրա Ադելան՝ «Բեռնարդան և նրա աղջիկները,», Օվսաննան՝ «Մուսա լեռան քառասուն օրը» , Նատոն՝ «Էլի մեկ զոհ» , Մելին` «Եզոպոս» և այլն:
Դերասանուհուն ճանաչում են բերել նաև հեռուստասերիալները, որտեղ նա փորձել է ստեղծել «ճակատագրական կանանց» կերպարներ:









































