Wednesday, 08 05 2024
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

1873թ. այս օրը ծնվեց գեներալ-լեյտենանտ, Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության առաջին նախարար Հովհաննես Հախվերդյանը. (պատմություն)

1873թ. այս օրը Պետերբուրգում ծնվեց քաղաքական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության առաջին նախարար (զինվորական նախարար) Հովհաննես (Իվան) Հախվերդյանը:

Ռուսական բանակում ծառայող հայազգի զորավարների փայլուն համաստեղության մեջ իր ուրույն տեղն ունի Հախվերդովների (Հախվերդյանների)՝ ծագումով Թիֆլիսի նահանգից տոհմիկ ազնվականների գերդաստանը: Ակտիվ մասնակցություն է ունեցել Կովկասյան ճակատում թուրքական զորքերի դեմ մղված մարտական գործողություններին, Արևմտյան Հայաստանի տարածքների ազատագրմանը: 1917թ. վերջին՝ ռուսական Կովկասյան բանակի փլուզումից հետո, Հախվերդյանը Կովկասյան ռազմաճակատի հրամանատարներ, գեներալներ Պրժևալսկու և Լեբեդինսկու հետ մասնակցեց հայկական ազգային զորամասերի, մասնավորապես Հայկական բանակային կորպուսի կազմավորմանը՝ համագործակցելով Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի անդամներ Ա. Ահարոնյանի, Հ. Քաջազնունու, Հայկական բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Թ. Նազարբեկյանի, կորպուսի շտաբի պետ, գեներալ Ե. Վիշինսկու և այլոց հետ:

1918թ. հուլիսին Հախվերդյանն ընդգրկվեց Հայաստանի առաջին կառավարության կազմում՝ որպես զինվորական նախարար: Նրա անմիջական ջանքերով մինչև 1918թ. աշունը կազմավորվեց ՀՀ զինվորական նախարարությունը, ձևավորվեցին հայկական ազգային զինված ուժերը: Նրա նախարարության ժամանակահատվածում (1918թ. հուլիս-1919 թ. մարտ) հայկական բանակի ջանքերով ՀՀ-ին միացվեցին Թուրքիայի կողմից նախկինում բռնազավթված որոշ հայկական տարածքներ, հայկական բանակի հաղթանակով ավարտվեց Հայաստանի անկախության հռչակումից անմիջապես հետո բռնկված հայ-վրացական պատերազմը:

1919թ. մարտին, զինվորական նախարարի պաշտոնը թողնելուց հետո, Հ. Հախվերդյանը ծառայությունը շարունակեց հայկական զինված ուժերում, ակտիվ մասնակցություն ունեցել Հայաստանի ռազմաքաղաքական կյանքին: 1919 թ. մարտի 25-ին նա նշանակվեց ՀՀ զինվորական նախարարությանն առընթեր ռազմական խորհրդի անդամ, իսկ նույն թվականի ապրիլի 25-ին՝ նաև ՀՀ զորքերի գլխավոր հրամանատարի (սպարապետի) շտաբի պետ: 1919թ. մայիսի 28-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, Հախվերդյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Հայաստանի խորհրդայնացումից հետո, ի թիվս հայկական բանակի հարյուրավոր սպաների, նա ենթարկվեց բռնաճնշումների, ձերբակալվեց և ուղարկվեց Բաքու: 1921թ. բանտից ազատվելուց հետո երկար տարիներ Խորհրդային Հայաստանում զբաղվել է դասախոսական գործունեությամբ: Ամբողջ կյանքը ազնվորեն հայրենիքին նվիրած տաղանդավոր զորավարը 1937թ. զոհ դարձավ ստալինյան բռնաճնշումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում