Գերմանիայի ներքին գործերի նախարար Հանս Պետեր Ֆրդրիխը աշխատանքից հեռացնելու է դաշնային ոստիկանության ղեկավարությանը: Պաշտոնից կզրկվեն Դաշնային ոստիկանության ղեկավար Մաթիաս Զեերը, նրա տեղակալներ Վոլֆգանգ Լոմանը և Միքայել Ֆրեսը, հաղորդում է Focus-ը: Նրանց հրաժարականի մասին տեղեկատվությունը տարածվելու է օգոստոսի 1-ին: Զեերի պաշտոնը զբաղեցնելու է Դիտեր Ռոմանը, որը ներկայումս ՆԳՆ ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետն է:
ԶԼՄ-ները առաջարկվող վարկածների կողքին առաջ են քաշում նաև այն վարկածը, որ ոստիկանության աշխատակիցները կապի մեջ են եղել բելառուսական պետանվտանգության աշխատակիցների հետ: Զեերը դեմ էր հանդես եկել նաև ՆԳՆ առաջարկած` ոստիկանության բարեփոխումների մասին նախագծին: Բարեփոխումների ծրագրով դաշնային ոստիկանությունն ու դաշնային քրեական ոստիկանական վարչությունը պետք է միավորվեն:
Գերմանիայի ՆԳՆ-ում դժգոհություն են հայտնել նաև Բելառուսի պետանվտագության հետ Զեերի ունեցած հարաբերությւոնների համար, սակայն Զեերը, անձամբ ժխտելով դա, ասում է, որ այդ հարաբերությունները կրում են զուտ գործնական բնույթ:
Եվրամիություն երկրները, այդ թվում նաև Գերմանիան, քննադատում են Բելառուսի նախագահին, որն անփոփոխ առաջնորդ է 1994 թ.: Նրան մեղադրում են ընդդիմությանը հետապնդելու, իր իշանությանը դեմ արտահայտվողներին ագրեսիայի ենթարկելու, երկրում խոսքի ազատությունը ճնշելու համար: 2011 թ. երկարացվել է Եվրամիության երկրներ Լուկաշենկոյի մուտքի արգելման ժամկետը:











































