Սաուդյան միլիարդատեր Մուբարաք Ալ-Սուվեյքեթը դադարեցրել է համագործակցությունը ռուսական ընկերությունների հետ:
Սաուդյան խոշորագույն ընկերություններից մեկը` AlSuwaiket-ը, դադարեցրել է համագործակցությունը ավելի քան 20 ռուսական ընկերությունների հետ: Նման որոշում կայացվել է ի նշան սիրիական հարցում Մոսկվայի դիրքորոշման շուրջ դժգոհության:
Գործարարը հաղորդել է, որ դադարեցվել է համագործակցությունը նավթային և գազային, ինչպես նաև խողովակների արտադրության ոլորտում: Համաձայնագրերի ընդհանուր արժեքը միլիոնավոր դոլարների է հասնում:
Սուվեյքեթի խոսքով` այդ որոշումը նա կայացրել է միայնակ` պատրաստակամություն հայտնելով իրավաբանական պատասխանատվություն կրել դրանց համար:









































