Փենսիլվանիա նահանգի բնակիչը գնդակահարել է երեք մարդու և փախուստի է դիմել` իր հետ տանելով չորսամյա մի աղջկա: Այս մասին հաղորդում է Waynesboro Record Herald-ը:
Քուինս քաղաքի 35-ամյա բնակիչ Քեվին Քլիվզը հանցագործությունը գործել է ուրբաթ օրը: Մինչ այդ նա փորձել է զանգահարել իր նախկին կնոջը, որպեսզի պայմանավորվի այն հարցի շուրջ, թե երբ կկարողանա տեսնել իր դստերը` Լեեյնին: Սակայն երեխայի մայրը անհասանելի է եղել, և Քլիվզը ուղևորվել է դեպի նրա տուն: Այդ ընթացքում նա հակասություններ է ունեցել երեք մարդու հետ և գնդակահարել է նրանց: Դրանից հետո Քլիվզը վերցրել է իր աղջկան և հեռացել է քաղաքից:
Քլիվզը հետախուզման մեջ էր: Ոստիկանությունը հաղորդել էր, որ տղամարդը զինված է, վտանգավոր, և հնարավոր է նաև ինքնասպանության փորձ կատարի:
Փախստականը երեխայի հետ հայտնաբերվել էր հուլիսի 28-ի առավոտյան` հանցագործության վայրից 400 կմ հեռու: Երեխայի վիճակը անհանգստացնող չէ. ոչ մի վնասվածք նա չի ստացել: Քլիվզը ձերբակալվել է երեք մարդու սպանության մեղադրանքով:











































