Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, շնորհակալություն հայտնելով Ակիտայի նահանգապետին, ասել է, որ ի պատասխան` նրան նվեր կուղարկի սիբիրյան կատու:
«Պաշտոնական այցի շրջանակներից դուրս ես ուզում եմ ձեզ խնդրել փոխանցել իմ լավագույն ցանկությունները Ակիտայի նահանգապետին այս հրաշք նվերի համար»,- ասել է Պուտինը Ճապոնիայի ԱԳ նախարար Կոիտոր Գեմբոյին հանդիպման ժամանակ: «Ինձ ասել են, որ նա ավելի շատ կատու է սիրում, և ի պատասխան` ես նրան կուղարկեմ սիբիրյան կատու»,- խոստացել է Պուտինը:
Պուտինի մամլո խոսնակը հաստատել է, որ շան ձագն արդեն գտնվում է ՌԴ նախագահի մերձքաղաքային նստավայրում` Նովո-Օգարովոյում: Շանն անվանել են Յումե (երազանք): Մամլո խոսնակն ավելացրել է նաև, որ կատու նվիրելու մասին որոշումն ընդունվել այսօր, և կատվին դեռ պետք է ընտրել: Հայտնի չէ նաև, թե ինչ սեռի կատու է նվիրվելու:







































