Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը չի փոխել իր դիրքորոշումը և հետ չի վերցրել իր դիմումը խորհրդարանի նախագահի պաշտոնը լքելու վերաբերյալ:
«Ես հետ չեմ կանչել իմ դիմումը, այդ պատճառով Գերագույն ռադան պատահական չէ, որ առաջին հերթին բարձրացրել է կադրային հարցը»,- ասել է նա լրագրողներին:
Հաղորդենք նաև, որ որոշ լրատվամիջոցների տվյալներով` Լիտվինը կմնա Գերագույն ռադայի ղեկավարի պաշտոնում, թեև չի ցանկանում ստորագրել «լեզվի մասին օրենքը», որը, ըստ նրա, ընդունվել էր խախտումներով:







































