Բրիտանական Unreal ընկերության դիզայներները թողարկել են շապիկների շարք, որոնց վրա Օլիմպիադայի հովանավոր մրցակից ընկերությունների անունները ծածկված են սևով ներկված ուղղանկյուններով: The Drum-ի հաղորդմամբ` ընկերությունն այս քայլին գնացել այն բանից հետո, երբ լոնդոնյան օլիմպիական կոմիտեի նախագահը հայտարարել է, որ կարգելվի օլիմպիադան չհովանավորող կազմակերպությունների լոգոտիպով երկրպագուների մուտքը մարզադաշտ` հատկապես նշելով Pepsi, MasterCard, Burgher King և Nike լոգոտիպերը, որոնց պատկերով էլ հիմնականում թողարկվել են շապիկները: Հետագայում լսելով մեկնաբանությւոնները` նա հերքել իր խոսքը` ասելով, որ նրանք ոչ մի արգելքի չեն հանդիպի:
Unreal ընկերությունը մտադիր չէ վաճառել այդ «ցենզուային» շապիկները, այլ ուղղակի դրանք կրող մարդկանց հաճախ կհանդիպեն Լոնդոնի փողոցներում:











































