Եգիպտոսի տուրիզմի նախարար Մունիր Աբդենուրը հրաժարվել է մտնել երկրի նոր կառավարություն, որը ներկայումս ձևավորում է Խեշամ Կանդիլը: Այս մասին հայտնում է Голос России-ն:
Աբդեննուրի խոսքով` ինքն իր այդ որոշման մասին հայտնել է ու այլևս չի զբաղեցնում նախարարի պաշտոնը այն ժամանակից ի վեր, «ինչ երկրի նախագահը Կանդիլին հանձնարարել է ձևավորել նոր կաբինետ»:
Աբդենուրը հայտնել է, որ կառավարությանը ներկայացրել է երկու թեկնածուի անուն, որոնք պետք է փոխարինեն իրեն տուրիզմի նախարարի պաշտոնում:










































