Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կլինի Հեյդար Ալիեւի հրապարակ: Այս մասին որոշում է կայացրել Կիեւ քաղաքի խորհուրդը, որը քվեարկել է այս որոշման օգտին: Դրա համար հիմք են հանդիսացել Ուկրաինայի կառավարության հանձնարարությունը եւ արտգործնախարարության նամակը:
Այսօր Հեյդարի որդի Իլհամ Ալիեւը պաշտոնական այցով գտնվում է Կիեւում: