Տաջիկստանի գլխավոր դատախազության 5 աշխատակիցներ, որոնց զինված հանցագործները հուլիսի 24-ին Խորոգ քաղաքում պատանդ էին վերցրել, ազատ են արձակվել: Այս մասին այսօր հայտնում է տաջիկական «Խովար» տեղեկատվական գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 24-ին զինված հանցագործների խումբը պատանդ էր վերցրել դատախազության 5 աշխատակցի:







































