Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, փետրվարի 15-ին իշխող «Ռեգիոնների» կուսակցության անդամ է դարձել Սիմֆերոպոլի պետական կրկեսի ողջ անձնակազմը` տնօրեն Բորիս Տեզիկովի գլխավորությամբ:
Նրանց անդամատոմսերը տրվել են հենց կրկեսի բեմում: Մեկնաբանելով այս փաստը` կրկեսի դիրիժորը հայտնել է, որ իրենք միշտ կողմ են եղել այդ կուսակցությանը, հիմա որոշեցին բոլորով անդամակցել դրան: Հայտնի չէ, սակայն, արդյո՞ք կենդանիներն էլ են հետևել նրանց այս քայլին:








































