Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել «Ցինցաբիձեն ընդդեմ Վրաստանի» գործով, տեղեկացնում է Грузия-online-ը:
Դատարանը, վճռում խախտված է համարել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը, քանի որ 2005-ին կալանավայրում մահացած Զուրաբ Ցինցաբիձեի մահվան հանգամանքների անաչառ, օբյեկտիվ և արդյունավետ հետաքննություն չի կատարվել:
Զուրաբ Ցինցաբիձեին մահացած էին գտել 2005 հուլիսի 6-ին, կախված վիճակում, սակայն նրա հարազատների կարծիքով, կատարվել էր սպանություն` պարտքի պատճառով: Նրա մայրը դիմել է մահվան հանգամանքների հետաքննություն անցկացնելու պահանջով, սակայն այն չբավարարված է մնացել:
Եվրոպական դատարանը Վրաստանին պարտավորեցրել է Ցինցաբիձեի մորը բարոյական վնասի հատուցման համար 15 հազար եվրո վճարել:







































