Վրաստանի արդարադատության համակարգում ներդրվում է կալանավորների պրոֆեսիոնալ կրթության էլեկտրոնային համակարգ:
Այս մասին հայտարարել է Վրաստանի` պատիժների իրականացման նախարար Խաթունա Կալմախելիձեն:
«Վրաստանի կրթության ոլորտում էլեկտրոնային ուսուցման համակարգ է ներդրվել և արդարադատության համակարգը պետք է հարմարվի այդ նորույթներին` կալանավորներին տեխնիկական կրթությամբ ապահովելու համար», նախարարի խոսքերը փոխանցում է day.az-ը:
Նախարարի խոսքով, լինելու են էլեկտրոնային դասախոսություններ և թեստավորում: Միևնույն ժամանակ, շեշտվել է, որ ծրագրի մի շարք դրույթներ դեռ քննարկվում են կրթության նախարարության հետ, այդ թվում` մասնագիտությունների ցանկը: