Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում կառուցվում է աշխարհի ամենամեծ Արդարադատության տունը: Այժմ ավարտվում են տանիքի կառուցման աշխատանքները: Վրաստանի Արդարադատության տանը գործում է «մեկ պատուհանի» սկզբունքը:
Այստեղ կարող են ծառայություններից անմիջապես օգտվել մի քանի գերատեսչություններ: Այս նոր նախագիծը միավորում է ավելի քան 200 ծառայություն: Թբիլիսյան Արդարադատության տանը կարելի է օգտվել սպասարկումից, ստանալ անհրաժեշտ փաստաթուղթ՝ առանց ավտոմեքենայից դուրս գալու: Շինության նախագծի հեղինակը իտալացի ճարտարապետ է:












































