Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերքել է իսպանական մամուլի տարածած այն լուրերը, թե Մադրիդի «Ռեալ»-ի թուրք կիսապաշտպանը՝ Նուրի Շահինը, մոտ ապագայում տեղափոխվելու է «Արսենալ»:
«Մենք դեռ ոչ մի պայմանագիր չենք ստորագրել: Տեղեկատվությունն այն մասին, որ Շահինը մոտ ապագայում տեղափոխվելու է «Արսենալ», ճիշտ չէ: Չնայած մենք ոչ մեկի համար մեր դռները չենք փակում` ամեն ինչ հնարավոր է: Բայց թե ինչ կլինի ապագայում` ես չեմ կարող ասել»,- լոնդոնյան թիմի պաշտոնական կայքի փոխանցմամբ` ասել է Վենգերը:








































