Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին ուրբաթ Հնդկաստանի վարչապետ Մոնմոհանու Սինգհին պաշտոնական հրավեր է ուղարկել` այցելելու Իսլամաբադ: Արտերկրյա դիտորդները այս հրավերը գնահատում են որպես երկու միջուկային հարևան պետությունների հարաբերությունների բարելավում: Թե երբ տեղի կունենա հանդիպումը` առայժմ հայտնի չէ:
Զարդարին Սինգհի հետ հանդիպել է ապրիլին` Հնդկաստանում մահմեդական սրբավայրեր այցի ժամանակ:
Պակիստանն ու Հնդկաստանը 1947թ.-ի անկախության հռչակումից հետո երեք անգամ պատերազմել են միմյանց հետ: Վերջին տարիներին նրանց միջև հարաբերությունները սկսվել են բարելավվել: Միևնույն ժամանակ, երկու պետություններն էլ փոխադարձ անվստահություն են տածում միմյանց հանդեպ:











































