Համացանցում հայտնվել է The Killers խմբի նոր ալբոմի շապիկը: Ավելի վաղ հայտնի էր, որ The Killers-ի նոր` ստուդիայում ձայնագրված ալբոմը, կոչվելու էր Battle Born: Սկավառակը վաճառքում է հայտնվելու այս տարվա սեպտեմբերի կեսերից: Ալբոմից ստացված առաջին ազդանշանն էր Runaways երգը: Ռադիոեթերում այս ստեղծագործությունը հայտնվել էր հուլիսի կեսերին, իսկ դրա տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել հուլիսի վերջերին:
Նախորդ` Day &Age անվանումով սկավառակը The Killers –ը թողարկել էր 2008 թ., որը զբաղեցրել է 6-րդ հորզոնականը Billboard 200-ում, ինչպես նաև առաջատար տեղ` բրիտանական հիթ-շքերթներում:











































