ԵԱՀԿ-ն Տաջիկստանի իշխանություններին կոչ է արել բացել YouTube պորտալը և երկրի քաղաքացիների համար տեղեկության ազատ մուտք ապահովել, նշվում է կազմակերպության մամլո հաղորդագրությունում:
Այս շաբաթ ավելի վաղ Տաջիկստանի համացանցի օգտատերերը հաղորդել էին, որ YouTube կայքում տեղադրված նյութերը նայելու հնարավորություն չունեն: Ինչպես նշվում է ԵԱՀԿ-ի մամլո հաղորդագրության մեջ, Տաջիկստանում մուտքը դեպի YouTube փակվել է հուլիսի 26-ին կառավարությանն առընթեր կապի ծառայության բանավոր հրահանգով: Օգտատերերի կարծիքով՝ դեպի YouTube մուտքը փակվել է Խորոգում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, որտեղ հուլիսի 24-ից տեղի է ունենում զինված խմբավորման ոչնչացման հատուկ օպերացիա, ում վրա կառավարությունը դրել է Գորնո-Բադախշան ինքնավար մարզի ազգային անվտանգության պետական հանձնաժողովի կառավարիչ Աբդուլլո Նազարովի սպանության պատասխանատվությունը:











































