Տան նոր տիրոջը դատի է տվել նախկին տանտիրուհին` իմանալով գտածոյի մասին: Նա վկայում էր, որ փողերը պատկանում էին իր ընտանիքին և կարողացավ դա ապացուցել դատարանում: Փողը գտնողը պնդում էր, որ դրա իրական տիրոջն անհնար է գտնել: Այդ դեպքում գումարը նրանը կլիներ:
Դատարանում հայտնի դարձավ, որ նախկին տանտիրուհու հարուստ բարեկամուհին 1993-ին մահանալուց առաջ ասել է. «Կան մարդիկ, ովքեր փողը բուխարու մեջ են պահում»: Ապացուցվել է նաև, որ նախքան նոր բնակիչն այդ տանն ապրել է միայն մեկ ընտանիք, դատարանն այդ ապացույցները համոզիչ է համարել:
Այժմ, դատարանի որոշմամբ, տան նոր սեփականատերը կստանա 5 հազար եվրո փոխհատուցում: Գտնված գումարը 146 հազար եվրո է: Վճիռը կարող է բողոքարկվել Դյուսելդորֆի գերագույն դատարանում:










































