Thursday, 25 04 2024
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա

Ծառուկյանը խախտում է չխախտելով

ՀՀԿ-ԲՀԿ հակադրությանը հետևող թե՛ քաղաքացիական, թե՛ փորձագիտական շրջանակներին թերևս հետաքրքրում է, թե մինչև ուր կարող է հասնել այդ հակադրությունը:

Այսինքն` մինչև ինչ աստիճան կարող են այդ կուսակցությունները, իսկ ավելի կոնկրետ` դրանց առաջնորդներ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հակադրվել իրար: Իսկ ավելի կոնկրետ, բոլորին հետաքրքրում է հարցը, թե արդյոք Ծառուկյանը կդառնա՞ Սերժ Սարգսյանին ընդդիմություն: Շատերը սակայն այդ հարցի պատասխանն արդեն իսկ համոզված տալիս են` ասելով, որ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին ընդդիմություն չի կարող դառնալ, քանի որ խոշոր գործարար է, և ընդդիմություն, իրական ընդդիմություն դառնալու դեպքում ստիպված կլինի դիմագրավել իշխանության շատ լուրջ ճնշումներ: Ի վերջո, կա Խաչատուր Սուքիասյանի օրինակը, ով հայտնվեց իշխանության գրոհների տակ և կորցրեց հայաստանյան իր սեփականության մի զգալի մասը, քանի որ համարձակվել էր քաղաքական այլախոհություն դրսևորել և սատարել նախագահի ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին:

Հայաստանում բոլորն են համոզված, որ եթե որևէ գործարար համարձակվի ընդդիմանալ իշխանությանը, անմիջապես կդառնա հալածանքների թիրախ և կարող է հասնել ընդհուպ սնանկության: Հենց այդ համոզումն էլ մարդկանց մի զգալի մասի հիմք է տալիս պնդելու, որ ինչքան էլ Ծառուկյանը հակադրվի Սերժ Սարգսյանին, ի վերջո տեղի է տալու, քանի որ խոշոր գործարարը Հայաստանում լիովին կախված է իշխանությունից:

Այդ դեպքում, իհարկե, հարց է առաջանում, թե ինչո՞ւ այժմ Ծառուկյանը տեղի չի տալիս: Այսինքն` եթե նա գիտե, որ ի վերջո զիջելու է Սերժ Սարգսյանին, որ Սերժ Սարգսյանը կարող է նրա վրա հարկային ու մաքսային մամլիչը բանեցնել ու ստիպել ենթարկվել քաղաքական կապիտուլյացիայի, ինչո՞ւ է այժմ դիմադրում: Իսկապես, ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին այդ մամլիչն այժմ կիրառել և փակել թեման:

Օրինակ` ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը մամուլին երեկ հայտարարել է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ինտենսիվ բանակցում են տարբեր անհամաձայնությունների շուրջ: Ինչո՞ւ է այդքան լծակների տեր ՀՀԿ-ն բանակցում այդպես խոցելի բիզնեսմեն Ծառուկյանի ԲՀԿ-ի հետ, եթե կարող է միանգամից ճնշել, սպառնալ և փակել թեման:

Տրամաբանական պատասխաններն այստեղ, թերևս, երկուսն են. կամ Սերժ Սարգսյանը չի ուզում դա անել և փորձում է ՀՀԿ-ԲՀԿ խաղով ինչ-որ հարցեր լուծել ներքաղաքական դաշտում, կամ էլ Սերժ Սարգսյանը չի կարողանում Ծառուկյանին ճնշել և նրա ամենակարողության մասին պատկերացումները մի քիչ չափազանցված են:

Արդեն առիթ եղել է ասելու, որ չեմ համարում, թե ՀՀԿ-ԲՀԿ հակադրությունն իշխանական իմիտացիա է: Իշխանությունը չունի այդպիսի իմիտացիայի անհրաժեշտություն: Դրանով նա որևէ մեկին չի կարող խաբել` թե՛ հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը: Իմիտացիայով իշխանությունը որևէ էական հարց չի կարող լուծել: Ավելին, իմիտացիան լուրջ ապակայունացնող գործոն կարող է լինել միջին օղակներում և շարքերում, ինչը ներկայիս պայմաններում, երբ երկրում առկա է կայուն ընդդիմադիր համակարգ, ինչպես նաև չափազանց ծանր և լարված սոցիալական վիճակ, խիստ վտանգավոր և անկառավարելի կարող է լինել վերևների համար: Ավելի հավանական տարբերակն այն է, որ Սերժ Սարգսյանը պարզապես չի կարողանում բավարար ճնշում բանեցնել Գագիկ Ծառուկյանի վրա: Այստեղ որոշակի նրբերանգներ կան:

Խաչատուր Սուքիասյանի օրինակը, օրինակ, այդքան էլ համարժեք չէ Ծառուկյանին: Բանն այն է, որ Սուքիասյանի պարագայում կար, այսպես ասած, ներիշխանական «կոնսենսուս», և որևէ մեկը դեմ չէր, որ Սուքիասյանին պատժեն: Ծառուկյանի պարագայում դեմեր կլինեն: Ոչ այն պատճառով, որ Սուքիասյանին ավելի քիչ էին սիրում կամ համակրում իշխանական համակարգում, քան, ասենք, Ծառուկյանին: Ամենևին: Պարզապես Ծառուկյանը հստակ հայտարարեց իր քաղաքական կողմնորոշման մասին և չտրվեց սեթևեթանքների կամ «նազուտուզի»: Ծառուկյանն այդպես չի անում: Ծառուկյանը չի հայտարարում այն, ինչ ուզում կամ պահանջում է Սերժ Սարգսյանը` չի խոսում նախագահի ընտրությանը նրան սատարելու մասին, բայց միևնույն ժամանակ էլ, այսպես ասած, ընդունում է Սերժ Սարգսյանի ներկայիս նախագահությունն ու նրա առաջ ստանձնած կոալիցիոն պարտավորությունները: Իսկ դա շատ կարևոր հանգամանք է:

Բանն այն է, որ զուտ համակարգային տրամաբանության տեսակետից Ծառուկյանը, ըստ էության, սխալ կամ խախտում թույլ չի տալիս: Ըստ ամենայնի, 2013 թվականի ընտրությունից մոտ երկու տարի առաջ Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարություն անելը չի եղել նրա և Սարգսյանի կոալիցիոն պարտավորությունների մաս: Հետևաբար Սերժ Սարգսյանը չի կարողանում Ծառուկյանին մեղադրել պարտավորությունները չկատարելու, խախտելու համար և ձեռնամուխ լինել նրան գործնական պատիժների ենթարկելու: Իսկ իշխանական համակարգը որքան անարդարացի է քաղաքացիների, հասարակության նկատմամբ, այդքան արդար է սեփական սուբյեկտների նկատմամբ: Դա է պահանջում այդ համակարգի կենսական շահը: Եթե իշխանական համակարգը իր սուբյեկտների հանդեպ կառուցված չլինի արդարության (խոսքը բացառապես արդարության, ոչ թե օրինականության մասին է. իշխանությունն ինքն իր սուբյեկտների հանդեպ արդար է) սկզբունքի վրա, ապա այդ սուբյեկտները հանուն այդ համակարգի չեն գնա հասարակության հանդեպ անարդարությունների և անօրինականությունների:

Գագիկ Ծառուկյանը պայմանավորվածությունների խախտում թույլ չի տալիս, ինչը Սերժ Սարգսյանին հիմք չի տալիս նրան ենթարկել պատժի, նրա վրա առարկայական ճնշումներ բանեցնել, և ստիպում է սահմանափակվել միայն տեղեկատվա-հոգեբանական ճնշումներով: Բանն այն է, որ եթե Սերժ Սարգսյանը այժմվանից փորձի գործնական պատժով Ծառուկյանին ենթարկեցնել իրեն, դա կարող է հարուցել համակարգի դժգոհությունն ու կասկածները, քանի որ խախտվում է համակարգային արդարության տրամաբանությունը` մարդը որևէ պայման չի խախտել, բայց նրան պատժում են նոր պայմաններ թելադրելու համար: Դա կարող է իշխանական համակարգի համար դառնալ բավական պայթունավտանգ գործոն, ինչը Սերժ Սարգսյանին, անկասկած, զերծ է պահում այդ քայլից:

Իսկ այդ ամենից բացի, թեև դա էլ ինքնին բավական լուրջ գործոն է Հայաստանի իշխանական համակարգի տրամաբանության տեսանկյունից, կա նաև Քոչարյանի գործոնը: Այսինքն` եթե Սուքիասյանին պատժելու դեպքում կար Քոչարյան-Սարգսյան կոնսենսուս, ապա Ծառուկյանի դեպքում այդ կոնսենսուսը ակնհայտորեն գոյություն չունի: Ահա այդ նուրբ իրավիճակն էլ բավական հմտորեն խաղարկում է «Բարգավաճը» և մի կողմից չենթարկվելով իշխանության ապագայի սցենարներին, մյուս կողմից էլ հայտարարում է ներկայիս պայմանավորվածություններին հավատարիմ մնալու մասին` այդպիսով պայքարելով իշխանությունից այդ ապագայի սցենարներում առավել մեծ տեղ ստանալու համար: Ահա հենց այդ մարտավարությունն է, որ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի համար դարձնում է առավել վտանգավոր և նվազ խոցելի: Սերժ Սարգսյանը նույնիսկ շատ ուրախ կլիներ, որ Ծառուկյանը խախտի համակարգային արդարության տրամաբանությունն ու անցնի ընդդիմություն, քանի որ այդպիսով նա կազատեր իր ձեռքերը Ծառուկյանի հանդեպ: Բայց Ծառուկյանն այդ տրամաբանությունն առայժմ չի խախտում, ինչով էլ խախտում է Սերժ Սարգսյանի ապագա իշխանության հիմքերը:

Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում