Friday, 31 05 2024
Ճանապարհների եզրերին տեսանելի են որոշակի նստեցումներ. Սանոսյան
Արևմուտքի և Պուտինի փոխադարձ վախերը
21:10
Չինաստանը չի մասնակցի Շվեյցարիայի խաղաղության գագաթնաժողովին
ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատումն ու Կովկասը
Ադրբեջանի զինված ուժերը հերթական զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում
Ծովասար գյուղի տներից մեկին կից տեղի է ունեցել անասնագոմի փլուզում․ կա տուժած
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի գործով նախաքննությունը մոտենում է ավարտական փուլին․ ՔԿ նախագահ
Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավթովթար․ կան տուժածներ
20:10
Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են 75 ռազմագերիներով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԻՊ աշխատակազմը տեսակցել է բողոքի ակցիայի անցկացման վայրում վնասվածք ստացած քաղաքացիներին և ոստիկաններին
Հունիսի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի տրոլեյբուսային համար 1 և 9 երթուղիների սպասարկումը
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը սկսել է ջրհեղեղից հետո Հայաստանի երկաթուղու վերականգման աշխատանքները
Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության պարտադիր ապահովագրությունն ուժի մեջ է մտնելու 2026-ից
19:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի զինված ուժերի հրամանատարության նկատմամբ
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Վրաստանն արդեն «ՀԱՊԿ պատասխանատվության գոտի՞ է»
18:50
Ուկրաինան Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ ստորագրել է անվտանգության շուրջ երկկողմ համաձայնագրեր
Իհարկե ԼՂ-ն չեն վերադարձնի՝ քարոզչական հնարք է, մաքսիմում՝ ԵՄ դիտորդներին հանեն, ռուսներին բերեն
18:39
Օրբանը հայտարարել է, որ Եվրոպան Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման փուլում է
Հայաստանում ամեն 2-րդ տղամարդ ծխախոտ է օգտագործում
Այս վճիռը մեզ համար առաջին հերթին բարոյական նշանակություն ունի
Բագրատ Սրբազանը բավական հաստատակամ է. մենք աջակցում ենք շարժմանը
Ասացիք 87 %-ն է կատարվել․ մոտ 3 մլրդ դրամ չի կատարվել՝ ինչր՞ւ․ Աղազարյանը՝ Հայրապետյանին
«Սրբազան» շարժման հավաքի մասնակիցը կտրող գործիքով մարմնական վնասվածք է պատճառել
Հավաքական Արևմուտքն է աջակցում իշխանություններին. մեր դաշնակիցները ՀՀ-ի ներքին կյանքին չեն խառնվում
Ծխախոտ օգտագործող դպրոցականների շրջանում ավելացումներ ունենք, մեծահասակների շրջանում՝ նվազում
Գալստանյանը աջակիցներին տարավ բախման ոստիկանների հետ. ԱԳՆ շենքի մոտ անկառավարելի իրավիճակ է
Փոխնախարարի հաստիքից սկսած` պրոբլեմ ունենք. ում ուզում ենք ընդունել, չենք կարողանում պատշաճ վճարել
18:26
«Էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակը հասել է ֆերմերներին

Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու քվեարկության արդյունքները` 102 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ

Օրերս Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ՀՀՇ վարչության ներկայիս նախագահ Արամ Մանուկյանը ժամանակին կողմ է եղել, որ Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկեն և ձերբակալեն: «Երբ առաջին անգամ Գլխավոր դատախազն ԱԺ-ում միջնորդեց, որ ձերբակալեն Վանո Սիրադեղյանին, Արամ Մանուկյանը, եթե չեմ սխալվում, մշակույթի փոխնախարար էր: Արամ Մանուկյանն ինքն է անձամբ խնդրել Վանո Սիրադեղյանին, որ կաʼմ չմասնակցի քվեարկությանը, կաʼմ կողմ քվեարկի դատախազի միջնորդությանը, քանի որ ինքն այսօր աշխատում է որպես փոխնախարար, և կարող է իրեն աշխատանքից ազատեն»,- նշել էր նա:

Թեև Ս.Սիրունյանը չէր նշել, թե Արամ Մանուկյանը ինչպես է կոնկրետ քվեարակել ԱԺ-ում քվերակությունների օրերին, այնուամենայնիվ, ՀՀՇ վարչության նախագահ Ա.Մանուկյանը «Ա1+» հ/ը եթերում անդրադառնալով Ս. Սիրունյանի նշյալ բացահայտմանը, հայտարարելով. «Սուտ է, բացարձակ սուտ, և դրա հիմնավորումը շատ հեշտ է յուրաքանչյուրի համար: Այդ քվեարակությանըմեր խմբակցության բոլոր անդամները դեմ են քվեարակել: Ոչ միայն մերոնք են դեմ քվեարակել, այլև այն ժամանակ 190 պատգամավորից դատախազը չկարողացավ անհրաժեշտ քանակ հավաքել, և ոչ միայն մեր խմբակցությունը, այլև մնացած շատ-շատերն էին դեմ: Եգորյանի խմբակցությունն ամբողջությամբ դեմ քվեարկեց, կանանց խմբակցությունը դեմ քվեարակեց, այդ ժամանակվա տարբեր խմբակցություններ դեմ են քվերակել: Մենք այդ ժամանակ 42-43 հոգի էինք և բոլորս էլ դեմ ենք քվեարկել: Բացի այդ, շատ լավ ելույթներ են եղել: Առաջին անգամ Վանոն գրավոր ելույթ ունեցավ. շատ լավ ելույթ էր: Եգորյանի ելույթն էր շատ լավը, Արարքցյանի ելույթն էր շատ հիմնավոր, Դավիթ Մաթևոսյանի ելույթը և իմ ելույթը, դա փաստ է, կարող եք նայել»:

«Առաջին լրատվական»-ին հաջողվեց պարզել 1999թ. Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական գործ հարուցելու վերաբերյալ քվեարկությունների պատկերը:

Այսպես, Վ.Սիրադեղյանին պատգամավորվական անձեռնմխելիությունից զրկելու երկու փորձ է եղել. առաջինը` 1999թ. հունվարի 25-ին: Այդ օրը խորհրդարանը քվեարկել է հետևյալ կերպ. 165 գրանցվածներից 56-ը կողմ են եղել Վանո Սիրադեղյանի դեմ քրեական գործ հարուցելու դատախազի միջնորդությանը, 65-ըʽ դեմ, 24-ըʽ ձեռնպահ: Այդ օրը ելույթ են ունեցել` Բաբկեն Արարքցյանը, Սոս Գիմիշյանը, Էդուարդ Եգորյանը, Շավարշ Քոչարյանը, Խոսրով Հարությունյանը, Շահեն Պետրոսյանը, Իշխան Զաքարյանը, Աշոտ Սարգսյանը, Վիգեն Խաչատրյանը, Պարույր Հայրիկյանը:

Իսկ ահա քսան օր անց փետրվարի 17-ին` Վանո Սիրադեղյանի բացակայությամբ, ԱԺ-ում փակ քվերակության արդյունքներն արդեն էականորեն տարբերվել են հունվարյան քվեարակության արդյունքներից` 102 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ, իսկ 58-ը չի մասնակցել քվերակությանը:

Այդ օրը ելույթներով հանդես են եկել` Դավիթ Մաթևոսյանը, Արամ Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը, Դավիթ Վարդանյանը, Վիգեն Խաչատրյանը, Սամսոն Ղազարյանը, Աշոտ Սարգսյանը, Վաչագան Հարոյանը, Վահագն Խաչատրյանը, Արտաշես Գեղամյանը, Քոչար Դավթյանը, Տեր-Հուսիկ Լազարյանը, Հովհաննես Իգիթյանը, Արամազդ Զաքարյանը, Վազգեն Սաֆարյանը, Ռուբիկ Հակոբյանը, Ավետիք Գրիգորյանը, Արտաշես Թումանյանը, Գևորգ Գևորգյանը, Պարույր Հայրիկյանը, Շավարշ Քոչարյանը, Սոս Գիմիշյանը, Ալբերտ Բազեյանը:

Այս քվերակությունից անմիջապես հետո Դավիթ Շահնազարյանը հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվստահություն հայտնելու հարցով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում