2012թ. աշնանը Metallica խումբը կսկսի նոր ալբոմի ձայնագրությունը, հաղորդում է NME-ն:
Խմբի ծրագրերի մասին պատմել է թմբկահար Լարս Ուլրիխը: Երաժշտի խոսքերովʽ նյութի շուրջ աշխատանքը կսկվի սեպտեմբերին: Ուլրիխը նաև հայտնել է, որ խմբի մենակատար Ջեյմս Հեթֆիլդն արդեն բազմաթիվ գաղափարներ ունի նոր երգերի վերաբերյալ: Ալբոմի անունը և թողարկվելու օրը չի նշվում:
Ուշագրավ է, որ խմբի բաս կիթառահար Ռոբերտ Տրուխիլիոն դեռ 2011թ. հոկտեմբերին պատմել էր նոր երգերի ձայնագրությունների մասին: Նա անգամ նշել էր, որ խմբի հետ որպես պրոդյուսեր կաշխատի Ռիկ Ռուբինը:











































