Ամերիկացի մի խումբ սենատորներ ԱՄՆ ֆինանսների նախարություն հայց են ուղարկել՝ խնդրելով հետաքննել չինական ZTE Corp ընկերության գործունեությունը, որը կասկածվում է Իրանի հետ պաշտոնական համագործակցության մեջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
16 հանրապետական սենատորներ և մեկ դեմոկրատ կոչ են արել գերատեսչությանը քննել ZTE.ի և Իրանի միջև ենթադրյալ կապերը և դրանց առկայության դեպքում միջոցառումներ ձեռնարկել սահմանափակելու համար այդ «ընկերության գործունեությունը, որը աջակցություն է ցուցաբերում հետադիմական վարչակարգին»:
Նամակը թվագրվում է հուլիսի 27-ին և հիմնվում է Reuters-ի հաղորդագրությունների վրա, որոնց համաձայն՝ ZTE-ն էլելտրոնային սարքավորումներ է վաճառել իրանական խոշորագույն հեռակոմունիկացիոն ընկերություններին, ինչպես նաև Իրանն է մի քան միլիոն դոլար արժողությամբ լրացուցիչ տեխնիկա ուղարկել՝ այդ սարքավորումները վերահսկելու համար:
ZTE ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը բացարձակ թափանցիկ է ստուգողների համար և պատրաստ է ամերիկյան իշխանությունների հետ ցանկացած համագործակցության: Ֆինանսների նախարարությունում ZTE-ի ստուգումն առայժմ չեն մեկնաբանում: Բացի այդ, FBI-ը սեփական հետաքննությունն է սկսել ընկերության նկատմամբ՝ կասկածելով, որ ընկերությունն իբր փորձել է ոչնչացնել Իրանի հետ գործարքների փաստաթղթերը:
ZTE Corp-ը աշխարհի խոշորագույն հեռակոմունիկացիոն սարքավորումներ արտադրողներից է:











































