Մայքլ Ջեքսոնի բժիշկ Կոնրադ Մյուրեյը, որը մեղավոր է ճանաչվել երգչի չկանխամտածված սպանության մեջ, իր մոտ բանտ է հրավիրել նրա մորը՝ Քեթրին Ջեքսոնին, հաղոդում է CNN-ը:
Մյուրեյի խոսքերով՝ ինքը պատրաստ է պատասխանել 82-ամյա Ջեքսոնի բոլոր հարցերին. «Ինձ ասել են, որ նա ցանկանում է խոսել ինձ հետ նախքան կյանքից հեռանալը»,- ասել է բժիշկը, որի խոսքերը փոխանցվել են նրա փաստաբանի միջոցով: Մյուրեյի կարիքով՝ այդ հանդիպումը կխաղաղեցներ հանգուցյալ երգչի մորը: «Նա ինձ համար նույնքան թանկ է մնում, որքան իմ մայրը»,- ասել է բժիշկը:
Քեթրին Ջեքսոնի ներկայացուցչի խոսքերով՝ ինքը կփոխանցի հրավերը, սակայն որոշումը պետք է նա կայացնի:
Հիշեցնենք, հուլիսի 25-ին դատարանը ժամանակավորապես հեռացրեց Քերթրին Ջեքսոնին երեք թոռների խնամակալությունից: Խնամակալ նշանակվել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը՝ Տիտո Ջեքսոնը:









































