Իսպանիայի հյուսիս-արևելքում շաբաթվա սկզբից մոլեգնող հրդեհը տեղայնացվել է: ITAR-TASS-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ները:
Կատալոնիայի ինքնավարության ՆԳ նախարարության հաղորդմամբ` հրդեհից տուժել է 14 հազար հեկտար:
Կրակը բռնկվել էր կիրակի առավոտյան Խերոնի նահանգում` ֆրանսիական սահմանից 500մ հեռավորության վրա: Կրակը արագ տարածվել էր ուժեղ քամու պատճառով:
Հրդեհի հետևանքով մահացել էր 4 մարդ, ավելի քան 80-ն ստացել էին վնասվածքներ:











































