Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունը հրապարակել է 2011 թվականին սպառազինության ու ռազմական տեխնիկայի վաճառքի մասին հաշվետվությունը: Այս մասին նշված է Ուկրաինայի Արտահանման վերահսկողության պետական ծառայության կայքում:
Հաշվետվության մեջ նշված է, որ 2011 թվականին Ուկրաինան վաճառել է 117 տանկ, 91 զրահատրանսպորտ, 5 մարտական ու ուսումնական ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 12 հրթիռային արձակման սարք:
Ուկրաինական զենք գնած երկրների թվում նշված են նաև Հայաստանն ու Ադրբեջանը: Մասնավորապես, Հայաստանն Ուկրաինայից գնել է Л-39 տիպի երկու ուսումնական ինքնաթիռ, իսկ Ադրբեջանը՝ МиГ-29УБ 1 ինքնաթիռ, ղեկավարվող հակատանկային հրթիռների 6 համալիր:








































