Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամեդ Խազաին Մերձավոր Արևելքի զարգացումներին նվիրված ՄԱԿ ԱԽ նիստում հայատարարել է, որ ներկայիս պայմաններում ՄԱԿ ԱԽ-ը պետք է զերծ մնա անհեռատես որոշումներ կայացնելուց, որոնք կարող են անուղղելի հետևանքներ առաջացնել մերձավորարևելյան տարածաշրջանում.
«Ներկայումս ողջ Մերձավոր Արևելքը հայտնվել է վերափոխումների հորձանուտում: Տարածաշրջանի ժողովուրդները, ձգտելով ժողովրդավարական վերափոխումների, հանդես են գալիս գոյություն ունեցող ռեժիմների դեմ, որոնց աջակցում է Արևմուտքը: Արտաքին միջամտությունը, ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն ուղղված են տարածաշրջանի երկրներում անկայունացման առաջացմանն ու առաջընթացի խոչընդոտմանը:
Գոյություն ունեցող պայմաններում յուրաքանչյուր սխալ որոշում կունենա ճակատագրական հետևանքներ և վնաս կպատճառի տարածաշրջանի ժողովուրդներին: Չի կարելի աչք փակել դրա վրա: Տվյալ դեպքում ծայրահեղությունները կարող են հանգեցնել բռնության էսկալացիայի»:









































