APA-ն հաղորդում է, որ առաջիկա օրերին Ադրբեջան է այցելելու թուրք զինվորականների պատկառելի մի պատվիրակություն:
Առաքելության կազմում լինելու են ինչպես թուրքական բանակի բարձրաստիճան, այնպես էլ ռազմաարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներ:
Նախնական տեղեկություններով, հանդիպումների ընթացքում քննարկվելու են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցության և փոխօգնության պայմանագրի իրականացումն ու այդ հարցում գործունեության ուղղությունները: