Գեթինգենի կլինիկաներից մեկի երկու գերմանացի բժիշկներ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով բուժհաստատության ներկայացուցիչների հայտարարությանը:
Բժիշկներին կասկածում են հիվանդների փաստաթղթերը կեղծելու մեջ, որի արդյունքում առաջարկվող գումարի դիմաց վիրահատություններն իրականացրել են առանց հերթի:
Գեթինգենի դատախազությունը ստուգում է, թե արդյո՞ք ապօրինի վիրահատությունները չեն հանգեցրել մահվան դեպքերի: Կաշառակերության մեջ կասկածվող երկու բժիշկների դեմ հետաքննություն է սկսվել:
Բժիշկները կեղծել են կաշառք առաջարկող հիվանդների անալիզների արդյունքները, որպեսզի նրանց արտահերթ վիրահատության ենթարկեն:
Դատախազության ներկայացուցչի հաղորդմամբ՝ ավագ բժշկի նկատմամբ հուլիսի 23-ից անցկացվում են ստուգումներ՝ փաստաթղթերի կեղծման 23 դեպքերով:











































