Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնին հուլիսի 26-ին հանձնվել է Գինեսի ռեկորդների գրքի վկայական` «Հաստատուն լույս» ծրագրի համար, որի շրջանակում բնակչությանն ու կազմակերպություններին անվճար տրամադրվել էին 23 մլն էներգախնայող լամպեր: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը:
Կալդերոնին վկայականը հանձնվել էր Մեխիկոյի զբոսայգիներից մեկում հանդիսավոր արարողության ժամանակ:
«Մեքսիկացիները շատ են հպարտանում, որ էներգախնայողության ծրագիրը` էներգախնայող լամպերի կիրառմամբ, աշխարհում ճանաչվել է ամենազանգվածայինը»,- հայտարարել է երկրի ղեկավարը:
Նրա խոսքով` ծրագրի հաջորդ փուլի իրականացման համար կլինեն 7 մլն այդպիսի լամպեր, իսկ այսպիսի լամպերի քանակը Մեքսիկայում պետք է մեծանա` հասնելով 46-50 մլն-ի:
Կալդերոնի հաշվարկով` այդկերպ մեքսիակական ամեն երրորդ ընտանիքը պետք է անցում կատարի էներգախնայող լամպերի:










































