Բրիտանական թագավորական ընտանիքի կրտսեր ներկայացուցիչները՝ արքայազն Ուիլյամըʽ կնոջ՝ Քեմբրիջի հերցոգուհի Քեթրինի հետ, և արքայզն Հարին մասնացկել են Բուկինգհեմյան պալատում Օլիմպիական կրակի փոխանցումավազքի արարողությանը:
Ջահը միապետի լոնդոնյան պաշտոնական նստավայրի տարածքուվ տանելու պատվին արժանացել են երեք կամավորներ: Ջահակիներին ամենուր ողջունել է խանդավառ ամբոխը: Դաունինգ սթրիթի մոտ նրանց դիմավորել են երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը և նրա կինը՝ Սամանտան:
Փոխանցումավազքն ավարտվել է Լոնդոնի «կանաչ սրտում»՝ Հայդ փարքում: Արարողությունից հետո տեղի է ունեցել համերգʽ բրիտանացի հայտնի փոփ կատարողներ Դիզի Ռասկալի, Մարկ Ռոնսոնի և Էլայզ Դուլիթլի մասնակցությամբ:







































