Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով ՀՀ Առողջապահության նախարարության ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Երևանի գլխավոր սրտաբան, Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանը:
Առողջապահության ազգային ինստիտուտի արդեն նախկին տնօրենը` մոտ 1,5 տարի պաշտոնավարած Մկրտիչ Ավագյանը ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Առողջապահության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ Զելվեյանը կղեկավարի ԱԱԻ-ն մինչև տնօրենի պաշտոնի` մրցույթային կարգով համալրումը:







































