ԱՄՆ-ում հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող ավելի քան 90 մարդ: Ձերբակալությունները տեղի են ունեցել ԱՄՆ ավելի քան 100 քաղաքներում: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:
Սինթետիկ թմրանյութեր տարածողների դեմ լայնամասշտաբ օպերացիայի արդյունքում առգրավվել է 5 միլիոն չափաբաժին թմրանյութ, 167 հազար չափաբաժին սինթետիկ թմրանյութ և ավելի քան 36 միլիոն դոլար կանխիկ գումար:
Թմրանյութերի դեմ պայքարի դեպարտամենտի տվյալներով` հատուկ օպերացիայի արդյունքում ոչնչացվել է մի ողջ արդյունաբերություն` արտադրությունից մինչև տարածում:








































