«Առավոտ»-ի հարցին՝ քաղաքականությունից անցան դիվանագիտության, արդյոք նորից կվերադառնա՞ք քաղաքականություն, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը պատասխանեց.
«Ինձ համար ինչպես անսպասելի էր քաղաքականություն մտնելը, այնպես էլ կարող է անսպասելի դառնալ քաղաքականություն վերադառնալը: Ոչինչ այս կյանքում, մասնավորապես՝ Հայաստանում, բացառել չեմ կարող, որովհետև, այնուամենայնիվ, մենք դեռ գտնվում ենք քաղաքական մշակույթի մակարդակը բարձրացնելու գործընթացում, որը կարող է, և որը հաճախ ուղեկցվում է անսպասելի քայլերով ու նախաձեռնություններով:
Անկեղծ ասած, վերադառնալու որևէ պլան կամ նպատակ չունեմ: Մյուս կողմից էլ՝ եթե հիմա ասեմ՝ ոչ, բայց անցնեն տարիներ և լինի՝ այո, ինձ լավ չեմ զգա»»: