«ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի ընղհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սիսիանի քաղաքապետի տեղակալ Աշոտ Գրիգորյանի դատավարությունը:
«Վերջինս մեղադրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ: Հիշեցնենք, որ ըստ հայցի՝ նա և քաղաքապետարանի ֆինբաժնի պետ Համիկ Ստեփանյանը Սիսիանի բնակիչ Անահիտ Ղուկասյանից խարդախության միջոցով նրան պատկանող Սիսիական 39/2 հասցեում գտնվող հողաբաժնից պահանջել են 1700 քմ տարածք: Սա արվել է Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի ցուցումով»:
«ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ այդ հողատարածքի մի մասը հենց քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի կարգադրությամբ ուղղակի վաճառքով առանց աճուրդի վաճառվել է Աշոտ Գրիգորյանի կնոջը: Այս փաստը, սակայն, դուրս է մնացել քրգործից: Հակոբջանյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ ամենը»:









































