Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մանկավարժ դառնում են «ձեռքի հետ»

ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ. ծրագրի 40 կետում նշված է, որ մանկավարժական մասնագիտություններով բուհերի ծրագրերն ու ուսումնական պլանները չեն վերանայվել:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ մանկավարժական կրթությունը Հայաստանում չի կարող հետ մնալ եվրոպական զարգացումներից. մենք ունենք բովանդակային խնդիրներ, մանկավարժական կրթության ծրագրերը դժվար համադրելի են հանրակրթական ծրագրերի մեթոդաբանության և կրթության նոր առաքելությունների հետ:

Աշոտյանը տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի երկրորդ վարկային ծրագրով Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը մրցութային կարգով իրեն գործակից համալսարան է ընտրել Ֆինլանդիայի մանկավարժական համալսարանին, որը համարվում է աշխարհի լավագույն մանկավարժական համալսարաններից մեկը: Այս երկու համալսարանների համագործակցության արդյունքում պետք է վերափոխվեն մանկավարժական կրթության ծրագրերը, մանկավարժական կադրերի պատրաստման տրամաբանությունը: Այս փորձը հետագայում կտարածվի Մանկավարժական համալասարանի մյուս ճյուղերի վրա:

Արմեն Աշոտյանը, զգուշացնելով, որ խոսելու է բաց, ու թող ոչ ոք չնեղանա, ասաց. «Մանկավարժական համալսարան այսօր ընդունվում են մարդիկ, որոնք հիմնականում հայտը լրացնելուց ձեռքի հետ են գրում մանկավարժականի անունը` ինչ-որ մի տեղ ընդունվելու համար: Մանկավարժական համալսարան եկող դիմորդը մոտիվացված չէ: Հետևաբար մենք ունենում ենք ոչ մոտիվացված մանկավարժ: Այս գործընթացը բերում է նրան, որ դասարան են մտնում այն մանկավարժները, որոնց մասնագիտական գիտելիքները չեն բավարարում այդ ոլորտում մասնագետ կոչվելուն»:

Աշոտյանը նշեց, որ անհրաժեշտ է կրթական աստիճաններից մեկում մասնագիտացման հնարավորություն ստեղծել. բալակավրիական կրթությամբ պատրաստել մասնագետներ, իսկ մագիստրոսական մակարդակում արդեն մասնագետներից պատրաստել մանկավարժներ: Աշոտյանն ասաց, որ այդ գործընթացը պետք է սկսել այսօր, որպեսզի մի քանի տարի հետո շոշափելի արդյունք տեսնենք:

Աշոտյանը նաև տեղեկացրեց, որ այսօր Հայաստանում կա 43 հազար ուսուցիչ, որոնք աշխատում են 28 հազար դրույքների վրա, սա նշանակում է, որ մեզ մոտ մանկավարժների գերարտադրություն կա` ամեն տարի շուրջ 3 հազար նորաթուխ մանկավարժ է մտնում աշխատաշուկա պետական և ոչ պետական բուհերից:

Անդրադառնալով միջին մասնագիտական կրթական հաստատությունների գործունեությանը՝ Աշոտյանն ասաց. «Եթե բարձրագույն կրթությամբ մանկավարժներն այսօր պահանջարկ չունեն աշխատաշուկայում, հետևաբար ակնհայտ է, որ միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչը շատ ավելի քիչ պահանջված է: Չգիտեմ, դա ով կանի, բայց հեռանկարում միջին և նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունները, որոնք թողարկում են մանկավարժներ, Հայաստանում այլևս պահանջարկ չեն ունենա նաև դե յուրե»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում