Եվրահանձնաժողովը 2011թ. Եվրամիության խորհրդի եւ Եվրախորհրդարանի հաստատմանը կներկայացնի մի կարգադրություն-հրահանգի նախագիծ, որով ծխելը բացարձակապես կարգելվի հասարակական վայրերում: Դրանով կնվազի պասիվ ծխողների մահացությունների թիվը, համաձայն որի՝ Եվրոպայում տարեկան մոտ 650 հազար մարդ է մահանում: Ծխելու արգելքը կլինի ոչ միայն աշխատավայրերում, այլեւ ռեստորաններում, բարերում, սրճարաններում եւ ժամանցի այլ վայրերում: «Մենք պետք է բոլոր վայրերում ծխելու լիակատար արգելք ունենանք»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: