Friday, 26 04 2024
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին

Բանակը ոչինչ է, եթե ամրացված չէ ազգային համաձայնությամբ և ազատությամբ

Հայաստանի Հանրապետության բանակը վաղը կդառնա 19 տարեկան: Սա, անշուշտ, կարևոր իրադարձություն է, բայց այս կարևորությունը բազմակողմանի է և բազմաշերտ: Ցավն այն է, սակայն, որ ինչպես շատ այլ դեպքերում, այս պարագայում էլ, որպես կանոն, ընդգծվում են այն շերտերը, որոնք գտնվում են ամենամակերեսին: Ու մակերեսային այս շերտերի անընդհատ քարոզչությունը մեր` մոլորություններով այնպես էլ հարուստ հանրությանը նորանոր մոլորություններով է հարստացնում: Ինչպիսի՞ մոլորությունների մասին է խոսքը. դրանցից ամենակարևորը այն է, որ մեր հանրային և քաղաքական գիտակցության մեջ բանակի դերը` որպես անվտանգության ապահովման բաղադրիչի, չափազանցված է: Իհարկե, բանակը այս իմաստով կարևոր նշանակություն ունի, բայց այդ նշանակությունը ամենևին էլ առաջնային չէ:

Այս դրույթը պատմության ընթացքում բազմիցս գործնական կիրառություն է ստացել, և հզորագույն բանակներ ունեցող երկրները ուղղակի ծնկի են եկել, և այդ հզոր բանակներից ոչինչ չի մնացել: Սա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ, ասենք, մնացած աշխարհը այդ հզորագույն բանակ ունեցող երկրին կամ երկրներին թշնամի է համարել: Իսկ նման բան տեղի է ունեցել այդ հզոր բանակներ ունեցող երկրների քաղաքականության արդյունքում: Ենթադրենք, որ մեր բանակը հզոր է, բայց արդյո՞ք այդ բանակը կկարողանա այնքան հզոր գտնվել, ինչքան, ասենք, մեր հարևան երկրներից երեքի բանակը` միասին վերցրած:

և այս իմաստով, հզոր բանակ ասվածը միշտ հարաբերական է, որովհետև բանակիդ հզորությունը չափվում է ըստ նրա, թե քանի (և ինչպիսի) երկիր է քեզ թշնամի համարում, և քանի (ինչպիսի) երկրների հետ դու ունես պատերազմի հնարավորություն: Ասենք, մեր բանակը ուժեղ է Ադրբեջանի բանակի համեմատությամբ: Բայց արդյո՞ք մեր բանակը հզոր է Ադրբեջանի և Թուրքիայի բանակների համեմատությամբ: Իհարկե, ոչ: Բայց այս փաստը մեզ ոչ թե պետք է վախեցնի, այլ պետք է խորհելու տեղիք տա, և այդ խոհերի իմաստը պետք է դառնա այն, թե ինչ կարող ենք մենք անել, որ Թուրքիան և Ադրբեջանը մեզ միևնույն ձևով չընկալեն: Մենք պետք է մտածենք, թե ինչպիսի ճեղքեր կարելի է բացել Թուրքիայի և Ադրբեջանի շահերում: և ուրեմն, անվտանգության շատ ավելի կարևոր կոմպոնենտ է դիվանագիտությունը: Իսկ մեր դիվանագիտությունը վերջին տարիներին ոչ միայն ամեն ինչ արեց Թուրքիային և Ադրբեջանին մերձեցնելու համար, այլև վրադիր` Վրաստանին էլ տարավ դրեց նրանց շարքում: Ի դեպ, ամենևին էլ ակնհայտ չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ իրար բերան են լիզելիս եղել: 90-ականների առաջին կեսին նրանց միջև լուրջ հակասություններ կային, և Հայաստանը պետք է կարողանար խորացնել այդ հակասությունները:

Իսկ սրա համար օգտագործվում է ոչ միայն դիվանագիտությունը, այլև դիվանագիտական հետախուզությունը, մի բան, որ տարբեր երկրներում տաբեր գերատեսչություններ են իրականացնում, որոշ դեպքերում` հատուկ ծառայությունները, իսկ որոշ դեպքերում` արտաքին քաղաքական գերատեսչությունը: և ի դեպ, բանակի հաղթանակները հնարավոր չէ իրականացնել կամ մարսել առանց դիվանագիտության: Օրինակ, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի ոչ մի իշխանավոր չի խոստովանել կամ ընդունել, որ ՀՀ-ն որևէ առնչություն ունեցել է Ադրբեջանի տարածքների գրավման հետ (սա էլ ոմանց հնարավորություն է տալիս ասել, թե ՀՀ առաջին նախագահը կամ այն ժամանակվա ղեկավարությունը դեմ է եղել, ասենք, Շուշիի ազատագրմանը):

Հայաստանի պաշտոնական տեսակետը եղել է այս. պատերազմական գործողություններն իրականացնում են Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը և Հայաստանից մեկնած կամավորականներ, որոնք չեն գտնվում ՀՀ իշխանությունների ենթակայության տակ: Սա արվել է հստակ նպատակով, որպեսզի չլինի միջազգային իրավունքի մի սուբյեկտ, որին միջազգային հանրությունը կարողանա ստիպել ետ քաշվել գրավյալ տարածքներից: Այդ սուբյեկտը կարող էր լինել միայն Հայաստանի նախագահը, որը էն գլխից ասում էր, որ ինքը տեղի ունեցողի հետ որևէ կապ չունի:

և համաձայնեք, որ եթե ԱՄՆ նախագահը կարող էր ՀՀ նախագահին զանգել ու նրա առաջ պահանջ դնել, նա իրեն թույլ չէր տա զանգել, ասենք, ԼՂՀ ՊԿ ղեկավարին: Իսկ ՀՀ նախագահը, ինչպես ասացինք, կապ չուներ ռազմական գործողությունների հետ, քանի որ դրանք մի ուրիշ երկրի տարածքում տեղի ունեցող իրադարձություններ էին: Ֆորմալ առումով ՀՀ նախագահը Ղարաբաղի պատերազմի հետ կապ ուներ այնքան, որքան, ասենք, Աբխազիայում մղվող պատերազմի հետ: և այս մոտեցումը թույլ տվեց, որ միջազգային հանրությունը չգտնի նրան, ում վրա պետք է ճնշումներ գործադրել` հայկական ուժերի հաղթարշավը կասեցնելու համար:

Կարճ ասած, բանակի դերը չի կարելի գերագնահատել, և բանակը ոչինչ է, եթե այն ամրացված չէ ոչ միայն դիվանագիտությամբ, այլև ներպետական առողջ մթնոլորտով, ազգային համաձայնությամբ, ազատությամբ և այսպես շարունակ: և ավելի մեծ պրոբլեմը այն է, որ Հայաստանում բանակի դերը կարծես գերագնահատում են, քանի որ սա ձեռնտու է ոմանց, որոնք ուղղակի ասելիքի բացակայություն ունեն և այդ բացակայությունը ուզում են լրացնել բանակային շոուներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում