Friday, 26 04 2024
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում

Ինչպե՞ս կլուծի խնդիրն ընդդիմությունը

Կարծես թե բավարար նախադրյալներ կան` ասելու, որ իշխանությունը 2012 թվականի խորհրդարանի, իսկ գուցե նաև 2013 թվականի նախագահի ընտրությանն ընդառաջ է գնալու բավական լայն ճակատով, բազում դեմքերով:
Պարզ է, որ դրա նպատակը դաշտը հնարավորինս լղոզելն է, որպեսզի նվազեն ընդդիմության շանսերը: Որքան դաշտը լղոզված է, բազմադեմ ու բազմերանգ, այնքան ընդդիմությանը դժվար է լինում ապահովել հանրային բավարար էներգիայի կոնսոլիդացիա և այն ուղղել իշխանության վերարտադրության ավանդական մեխանիզմի աշխատանքը չեզոքացնելուն: Նախագահի ընտրության առումով այդ մարտավարությունը, թերևս, վերապահման կարիք ունի: Այդ տեսակետից շատ բան կկանխորոշի խորհրդարանի ընտրության ընթացքը և արդյունքը: Այնպես որ, թերևս ռացիոնալ է դիտարկել առավելապես խորհրդարանի ընտրության պարագան: Պարզ է, որ իշխանությունն, անկասկած, փորձելու է հնարավորինս արդյունավետորեն խաղարկել «Ժառանգության» և Դաշնակցության պարագան: Նրանք հայտարարված ընդդիմություն են: Եթե «Ժառանգությունը» բազմիցս ապացուցել է, որ այդ հայտարարությունը առնվազն շատ մոտ է իրականությանը, ապա Դաշնակցության պարագայում իրավիճակը խիստ հարաբերական է: Այդուհանդերձ, իշխանությանը խորհրդարանի ընտրությանն ընդառաջ ձեռնտու կլինի հնարավորինս ընդգծել Դաշնակցությանը` որպես ընդդիմադիր ուժ: Չի բացառվում, որ լինեն նույնիսկ որոշակի կոսմետիկ հալածանքներ` Դաշնակցության ընդդիմություն լինելը հնարավորինս համոզիչ դարձնելու համար: «Ժառանգության» դեպքում, թերևս, այդպիսի կոսմետիկայի կարիք չկա, պարզապես իշխանությունը երևի թե կփորձի իր կողմից որոշակիորեն ոգեշնչել «Ժառանգությանը», ինքնավստահություն հաղորդել որպես ընդդիմադիր ուժ, որպեսզի վերջինս հանկարծ չփորձի մի կողմ դնել հավակնություններն ու Հայ ազգային կոնգրեսի հետ հանդես գա միասնական ճակատով: Այդ ամենին կգումարվի Տիգրան Կարապետյանը, ում «ԱԼՄ»-ը փակելով, իշխանությունը որոշակի աղմուկ-աղաղակ է ստեղծել նրա անձի շուրջ: Կարապետիչը հայտարարում է ընդդիմություն դառնալու մասին, թեև մյուս կողմից էլ` չի բացառում, որ ձեռք կբերի «Երևան» հեռուստաընկերության բաժնեմաս և եթեր կվերադառնա: Մինչդեռ այդ երկուսը կարծես թե հակասում են իրար: Նա կամ պետք է ընդդիմություն դառնա, կամ «Երևանի» բաժնեմասեր ձեռք բերի: Այլապես որևէ մի քաղաքացի, բացի իհարկե մի քանի տասնյակ կամ հարյուր թոշակառուներից, որոնք այնքան էլ չեն տիրապետում հայաստանյան քաղաքական անցուդարձի նրբություններին, չի հավատա, որ ընդդիմադիր` իրական ընդդիմադիր որևէ գործչի իշխանությունը թույլ կտա որևէ հեռուստաալիքի բաժնեմաս գնել: Առավել ևս, եթե խոսքը մի հեռուստաալիքի մասին է, որի դե ֆակտո սեփականատեր կամ այսպես ասած` տեր համարում են գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Իշխանությունն, անշուշտ, կփորձի օգտագործել նաև ԲՀԿ հանգամանքը: Ի վերջո, ունի, արդյոք, Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ խնդիրներ, շատ են դրանք, թե քիչ, խնդիրն է շատ, թե շահը, միևնույն է, իշխանությունը բոլոր դեպքերում կփորձի ԲՀԿ գոյությունը նախընտրական շրջանում օգտագործել դաշտը փոշիացնելու, ընդդիմադիր կամ բողոքավոր ընտրազանգվածին տարրալուծելու համար:
Կասկած չկա, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կփորձի նաև նախընտրական շրջանում ակտիվորեն օգտագործել իր, այսպես ասած, անձնական կուսակցական նախագիծը` ՄԻԱԿ-ը: Իհարկե, ՄԻԱԿ-ը, ինչպես նաև ԲՀԿ-ն, հիմնականում կօգտագործվեն ոչ թե ընդդիմությունից ձայն խլելու համար, այլ պարզապես կփորձեն, լինելով իշխանության ծնած ու սնած ուժեր, որոշակիորեն խաղալ իշխանության ՀՀԿ-ական հատվածից տարբերվելու ուղղությամբ: Դրանով փորձ կարվի պահել այն զանգվածին, որը իշխանությունից հիասթափված ու զզված է, բայց այդքան էլ հիացած չէ ընդդիմությամբ: ՄԻԱԿ-ն ու ԲՀԿ-ն կօգտագործվեն հենց այդ շերտին «տիրություն» անելու համար, որ հանկարծ այդ շերտը չգնա ընդդիմության կողմը: Փոշիացման գործին, անկասկած, կներգրավվի նաև մանր ավազը, որ այժմ կուտակվել է Հանրային խորհուրդ կոչվող ավազահանքում: Այդ «ավազահանքի գեներալները» նորից կդառնան իշխանության հպատակ զինվոր և կփորձեն ջուր պղտորել, դաշտ լղոզել: Դրանից բացի, վերջին շրջանում իշխանական տարբեր աղբյուրներից ակտիվորեն ազդակներ են գալիս այն մասին, որ կա, այսպես ասած, երևանցիների կուսակցություն ստեղծելու ծրագիր, որի մեջ կարող են ներգրավվել «ղարաբաղյան» կլանից «քշված» երևանցիները` Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ: Եթե իշխանությունն ի կատար ածի այդ նախագիծը, կասկած չկա, որ դրա նպատակն էլ լինելու է դաշտի փոշիացումը: Պետք չէ բացառել, որ ընտրական շրջանի մոտենալուն զուգահեռ` իշխանությունը հանրությանը «առաջարկի» նաև այլ նորանոր քաղաքական պրոյեկտներ, մեկանգամյա կամ կարճաժամկետ օգտագործման նպատակով:
Աներկբա է մի բան, որ իշխանությունը իր հաջողության գրավականը համարում է ընդդիմությանը` տվյալ դեպքում Հայ ազգային կոնգրեսին, հնարավորինս լայն ճակատ առաջադրելու մեջ: Ասել, թե դա նոր մարտավարություն է` կլինի սխալ: Ի վերջո 2008 թվականին էլ իշխանությունը փորձեց դիմել հենց այդ մարտավարությանը և նախագահի ընտրությանը Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ հանեց միանգամից մի քանիսին` Վազգեն Մանուկյան, Վահան Հովհաննիսյան, Արթուր Բաղդասարյան, Արտաշես Գեղամյան, նաև Տիգրան Կարապետյան, ինչ-որ տեղ Րաֆֆի Հովհաննիսյան: Ավելին, ինքը Սերժ Սարգսյանը կարծես թե ընդգծված փորձում էր զերծ մնալ Տեր-Պետրոսյանի հետ դեմ առ դեմ մրցակցությունից: Սակայն 2008 թվականին Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը կարողացան լղոզված դաշտը կարճ ժամանակահատվածում մաքրել, հստակեցնել, իրավիճակը դարձնել սև-սպիտակ` իշխանությանը զրկելով մանևրի հնարավորությունից: Արդյունքը բավական տպավորիչ էր, և իշխանությունն իսկապես հայտնվեց անկյունում` ստիպված լինելով ի վերջո թողնել ամեն տեսակի տեխնոլոգիական պայքար և անցնել միակ միջոցին, որին տիրապետում է կատարելապես` զենք, ֆիզիկական ուժ: Հիմա կարծես թե իշխանությունը կրկին փորձում է ընտրությունից առաջ ընդդիմությանը հակադրել հնարավորինս լայն ճակատ, հնարավորինս մեծաքանակ դաշտ: Կհաջողվի՞, արդյոք, ընդդիմությանը, այսինքն` Հայ ազգային կոնգրեսին, կրկնել 2008 թվականի հաջողությունը և կարճ ժամանակում մաքրել դաշտը, նորից ֆիլտրել և հաստատել հստակություն, երբ պարզ է, որ այստեղ իշխանությունն է, իսկ այստեղ` ընդդիմությունը, և ով ցանկանում է երկրում իրավիճակ փոխել` պետք է հստակ կողմնորոշվի: Այդ առումով արժե նկատել, որ ընդդիմության խնդիրը քիչ ավելի բարդ է, քան 2008 թվականին: Նախ` այն ժամանակ նախագահի ընտրություն էր, իսկ այժմ խորհրդարանի ընտրություն: Իսկ դա հանրային առումով տարբեր ընկալումների է արժանանում և հանրության մեջ առաջանում է կոնսոլիդացիոն ռեսուրսի տարբեր քանակություն: Բացի այդ, 2008 թվականին ընդդիմությունը համեմատաբար նոր էր, համեմատաբար թարմ, համեմատաբար շատ ավելի հետաքրքիր և խոստումնալից: Այժմ այդ ամենը չկա: 2008 թվականի ընդդիմությունն ինքը, այսօր, իհարկե, պահպանելով իր կորիզը, այդուհանդերձ ինչ-որ մասով, ելնելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից, որոշակիորեն լղոզվել է, տարրալուծվել: Բայց, ի վերջո, այդ իրավիճակը, թերևս, ավելի բարդ չէ, քան այն խնդիրները, որոնք կանգնած են պետության առաջ: Եվ եթե ընդդիմությունը համարձակվել է հանրությանը պատասխանատու հայտ ներկայացնել իշխանության գալու դեպքում լուծելու այդ խնդիրները, ապա պետք է, թերևս, ի զորու լինի լուծելու իշխանության այսօր առաջադրած խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում